Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Ամանորի բացիկների պատմությունից. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի բացիկների պատմությունից. Սալուտեմ ամսագիր №4

Հայտնի է, որ ժամանակակից շնորհավորական բացիկների նման քարտեր չինացիները կիրառել են ավելի քան հազար տարի առաջ։ Դրանց վրա պարզապես նշված է եղել միայն տանտերերին հյուր եկած անձնավորության անունը։ Հետագայում ավելացել են Ամանորի նվերներին ուղեկցող մակագրություններ, ավելի ուշ՝ նաև շնորհավորանքներ: Ուշագրավ է, որ ինչպես մեր օրերում, հնում ևս մարդիկ միմյանց մաղթում էին երջանկություն, առողջություն, երկարակեցություն և բարեկեցություն:


Ամանորի բացիկների պատմությունիցՀամարվում է, որ Ամանորի շնորհավորական բացիկների փոխանակման սովորույթը ծագել է Անգլիայում: Առաջինն Ամանորը փոստով շնորհավորել է անգլիացի Հենրի Քոուլը. նա շնորհավորել է իր ընկերներին գալիք 1843 թվականի կապակցությամբ: Հետագայում նա դիմել է իր ընկերոջը՝ Ջոն Գերսլիին, Նոր տարվա շնորհավորական բացիկ նկարելու խնդրանքով։ Այդ էսքիզից էլ Լոնդոնում տպագրվել է Ամանորի բացիկների առաջին խմբաքանակը՝  ընդամենը 1000 օրինակ:


Ամանորի բացիկների պատմությունիցԱնգլիայում առաջին ամանորյա բացիկի ստեղծման ժամանակից սկսած՝ հարազատներին և ընկերներին Ամանորի առթիվ փոստային բացիկներով շնորհավորելու սովորույթը տարածվեց աշխարհով մեկ։


Շնորհավորական փոստային բացիկների ստեղծման գործում ներգրավվեցին իրենց գործի լավագույն մասնագետները՝ նկարիչները, տպագրիչները, ավելի ուշ՝ լուսանկարիչները։ Հայտարարվում էին լավագույն բացիկի մրցույթներ, կազմակերպվում էին ցուցահանդեսներ, հրատարակվում էին կատալոգներ։


Տարիների ընթացքում տարբեր երկրներում ձևավորվեցին սեփական ազգային ավանդույթները։ Ճապոնիայում, օրինակ, Ամանորի առթիվ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որն ըստ արևելյան օրացույցի՝ համարվում է գալիք տարվա խորհրդանիշը։ Դրանցում ընդունված է շնորհակալություն հայտնել հարազատներին և ծանոթներին անցնող տարում տեղի ունեցած բոլոր լավ իրադարձությունների համար և հույս հայտնել, որ հետագայում ևս բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակվեն։

 

Ամանորի բացիկների պատմությունից Ամանորի բացիկների պատմությունից


Ավստրիայում շատ տարածված է երջանկության ազգային խորհրդանիշներով Ամանորի բացիկներ ուղարկելու սովորույթը։ Այդպիսի փոստային բացիկների վրա, սովորաբար, պատկերում են ծխնելույզ մաքրողին, քառաթերթիկ երեքնուկ և խոզուկ։


Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ Ամանորի բացիկների ամենամեծ հավաքածուն պատկանում է կանադացի Բուտին. նա հավաքել է 205 հազար 120 բացիկ։


Այսօր վաճառքում կան մետաղական, մետաքսե, հոլոգրաֆիկ և այլ տարբեր տեխնիկաներով պատրաստված գեղեցիկ և ինքնատիպ բացիկներ։ Ռելիեֆային, ծավալուն և երաժշտական բացիկները դարձել են սովորական։ Ամանորի բացառիկ բացիկների պատրաստման համար ստեղծվել են դիզայներ-ձևավորողների հատուկ ծառայություններ։

 

Ամանորի բացիկների պատմությունից Ամանորի բացիկների պատմությունից


https://ped-kopilka.ru, https://sikretdomovogo.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ